News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դեռեւս այն բանից առաջ երբ համաշխարհային տնտեսությունը տեղում դոփեց, բախվելով կորոնավիրուսի համավարակի հետ, Հայաստանում լուրջ աղմուկ բարձրացավ, որի կենտրոնում ամերիկացի ներդրող էր: Իշխանությունները բառացիորեն նրան միլիոնավոր դոլարների «գցել են»: Եվ ամբողջ բանը կանեփի մեջ է, որը այս ներդրողը որոշել է աճեցնել Հայաստանում եւ նույնիսկ ամեն ինչի շուրջ պայմանավորվել է իշխանությունների հետ, գրում է Lenta-ն:

Մինչեւ 50 միլիոն դոլար ներդրում տնտեսության մեջ եւ շուրջ 10 հազար աշխատատեղ։ Այսպիսի թվերի մասին հայ լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Արմերիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուբեն Մկրտչյանը: Նրա հայ-ամերիկյան ընկերությունը ինքնուրույն կապի մեջ է մտել երկրի իշխանությունների հետ եւ առաջարկել է համագործակցություն․ ներդրումներ՝ տեխնիկական կանեփի արտադրության արտոնագրի դիմաց:

Կանեփի այս տեսակները չեն պարունակում կանաբինոիդներ, չունեն թմրամիջոցների հատկություններ, բայց շատ օգտակար են տեքստիլ, կոսմետիկ եւ խոհարարական արդյունաբերության մեջ: Կանեփից, օրինակ, ստանում են կանեփաթել՝ շատ ամուր մանրաթել, որից պատրաստվում են ծովային ճոպաններ: Ահա այսպիսի կանեփ է ցանկացել աճեցնել Մկրտչյանը՝ ընդ որում խոստանալով պետությանը ոչ քիչ փողեր փոխանցել հարկերի տեսքով։ Սակայն պետությունն ամենակոպիտ կերպով գցել է «Արմերիկան»-ին՝ նախ համաձայնելով առաջարկին, այնուհետեւ ոչնչացնելով այս շատ անվնաս կանեփի բոլոր ցանքսերը:

Ինչպես պատմեց Ռուբեն Մկրտչյանը, նա ստացել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի բանավոր համաձայնությունը, ինչպես նաեւ պաշտոնապես, դռեւս 2019-ի մայիսին, ՀՀ ոստիկանության հետ պայմանագիր է կնքել պլանտացիաների պաշտպանության մասին: Ըստ պայմանագրի, գործարարը ամսական վճարում է մեկուկես միլիոն դրամ (ավելի քան 3000 դոլար) օրական 16-ժամյա պահպանության համար, եւ ինքն իր վրա է վերցնում պլանտացիաների պատշաճ կազմակերպման պարտավորությունները։

Այնուհետեւ ներկրվել են սերմերը, ցանքս է արվել, եւ գործը լավ առաջ է գնացել: Սակայն օգոստոսին նույն ոստիկանությունը, բայց այլ վարչությունից, հայտնվել է Հայաստանի տարբեր մարզերում բոլոր երեք հողատարածքներում եւ ոչնչացրել ամբողջ բերքը։ Ավելին, ըստ Մկրտչյանի, այս ամբողջ պատմությունը վերածվել է քրեական գործի, իսկ ինքը կորցրել է մոտ 170 000 դոլար:

Փոխվարչապետի գրասենյակում փորձել են հրաժարվել այս ամբողջ պատմությունից, իսկ փոխվարչապետ Ավինյանն ինքը հայտարարել է, որ Հայաստանում կանեփի աճեցումն անօրինական է, ինչը նշանակում է, որ կառավարությունը պարզապես չէր կարող հաստատել նման նախագիծը: Սակայն, ի պատասխան, «Արմերիկա»-ն հրապարակել է Ավինյանի գրասենյակի հետ նամակագրությունը, ոստիկանության հետ կնքված պայմանագիրը եւ էլի մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ բիզնես-պլանը շատ հասկանալիորեն ներկայացվել է բոլոր շահագրգիռ կողմերին, եւ որ ՀՀ իշխանությունները հիանալի իմացել են, թե ինչ է կատարվում եւ ինչի հետ իրենք գործ ունեն։

Ամենայն հավանականությամբ, տրամադրության կտրուկ փոփոխությունը կարելի է բացատրել քաղաքական պատճառներով: «Արմերիկայի» պատմությունը համըմկել է Հայաստանում հերթական քաղաքական ճգնաժամի հետ: Մի քանի ամիս վարչապետի թիմը փորձում էր բոլոր միջոցներով ազատվել նախկին իշխանությունների ներկայացուցիչ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանից, սակայն նա դիմադրում էր: Փաշինյանի համար սա սկզբունքային հարց է՝ Թովմասյանից է կախված պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ելքը: Հանուն Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունների իշխանությունները նույնիսկ նախատեսել էին հանրաքվե, որը պետք է անցկացվեր ապրիլի 5-ին, սակայն կարանտինային միջոցառումների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է։

Հետաքրքիր է, որ օտարերկրյա ներդրողին խաբելը, պարզվել է, ավելի փոքր չարիք եւ հարված է վարկանիշին, քան անվտանգ տեխնիկական կանեփ աճեցնել թույլատրելը: Եվ այս ամենը մարիխուանայի հանդեպ հայ հասարակության երկակի վերաբերմունքի պատճառով: Ճիշտ է, այլ մարիխուանայի՝ թմրամիջոցի։

Հայաստանում այժմ էլ ամենուր կանեփ է աճում, քանի որ դրա համար պայմանները շատ իդեալական են: Ցանկացած հովեկ հարմար ժամանակ կարող է հանկարծ իր հողամասում մարիխուանայի մեկ-երկու թուփ նկատել` ինչպես տեխնիկական, այնպես էլ թմրամիջոցների: Սակայն հայ միջին վիճակագրական քաղաքացին տարբերություն չի տեսնում, եւ օրենքի տեսանկյունից էլ նրանց միջեւ որեւէ տարբերություն չկա: Բոլոր տեսակները խստիվ արգելվում են: Այնպես որ, մարիխուանայի թեմային մարդիկ ծայրաստիճան զգույշ են վերաբերում, հանրության մեջ հիշատակվելիս ընտունված է տարակուսած ֆշշացնել։

Ինչը, սակայն, բոլորովին չի խանգարում քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, պարբերաբար օգտագործել այն, իսկ հովեկներին թփեր աճեցնել «իրենց համար: Ընդ որում, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուզաննա Ավագիմյանը նշում է, որ երկիրը հարեւան Վրաստանի հետ նույն շարքում դնելու վախվորած փորձերը, որտեղ թմրանյութային մարիխուանան օրինականացված է, հասարակության կողմից շատ սուր բացասական արձագանքի է արժանանում:

Միաժամանակ, հայերի համար միանգամայն նորմալ է հանգստյան օրերին այցելել հարեւան երկիր եւ օգտագործել այնտեղ այն ամենը, ինչ ուզում են՝ առանց օրենքը խախտելու, իսկ հետո հանգիստ վերադառնալ: Ավագիմյանը նշում է, որ յուրաքանչյուր երկրի օրենքները արտացոլում են նրա հասարակության կարիքներն ու առանձնահատկությունները, հարմարվում են դրան, եւ անիմաստ է դրանց մեջ ընդհանուր հայտարար փնտրելը: Հայաստանում Վրաստանի փորձի ընդունումը քաղաքականապես ռիսկային է, իրավաբանորեն չարդարացված եւ գործնականում ու ընդհանրապես՝ անիմաստ:

Հայաստանում յուրաքանչյուրն ունի ծանոթ, որը գիտի, թե որտեղ եւ ինչպես կարելի է «խոտ» ձեռք բերել, եւ հաճախ `լիովին անվճար: Բայց նույնիսկ եթե դուք ստիպված եք վճարել լավ որակի «ապրանքի» համար, լուցկու տուփի միջին գինը 10 հազար դրամ է (20 դոլար): Ի վերջո, կլիմայական պայմանների շներհիվ կանեփը պարզապես աճում է ոտքերի տակ, այն այնքան շատ է, որ կարելի է գտնել ճանապարհին եւ տեղում էլ օգտագործել։ Միայն ամենամյա «Cannabis-Mac 2019»- ի մեկշաբաթյա ստուգման ընթացքում ոչնչացվել է ավելի քան 11 տոննա կանեփ, այնքան շատ է այն։

Վերանայել բժշկական ոլորտում կանեփի նկատմամբ վերաբերմունքը այլ երկրների օրինակով՝ Հայաստանում նույնպես չեն շտապում։ Առողջապահության նախարարության նարկոլոգիայի գծով խորհրդական, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Նազինյանը համոզված է, որ բժշկության մեջ «մարիխուանայի խնդիր» դրված չէ, թեման կողքից է ուռճացվում:

Նրա խոսքերով՝ կանեփից թմրանյութ ստանալու բուն գաղափարը ինչ-որ արտառոց բան չէ: Բժշկությունն արդեն զբաղվում է հոգեակտիվ եւ թմրամիջոց պարունակող նյութերով: Միակ հարցը կանեփի նման օգտագործման անհրաժեշտությունն է: Իսկ այն դեռեւս կասկած է հարուցում համաշխարհային հանրության շրջանում եւ հաստատված չէ ԱՀԿ-ի կողմից, նշում է մասնագետը:

Հայաստանի իրավապահ մարմինների համար «խոտի» խնդիրը նույնպես սուր դրված չէ: Ոչ ոք ուրբաթ օրերին չի բռնում երիտասարդներին բազմամարդ բարերում եւ խուզարկում հովեկներին: Անահայտ մնալու պայմանով նախկին աշխատակիցը Lenta.ru-ին բացատրեց ոստիկանների այդքան մեղմ վերաբերմունքըմարիխուանայի հանդեպ: Դրանց պատճառները երկուսն են, եւ դրանցից առաջինը՝ չեն ուզում այդքան մեծ աշխատանք կատարել՝ բռնելով մասնավոր սպառողներին։

Այլ բան է իրացումը, դրա համար նախատեսված է քրեական հետապնդում, եւ ոստիկանության վերաբերմունքը վաճառքի հանդեպ լուրջ է: Սակայն իրացման մտադրությունը դեռ պետք է ապացուցվի, ինչը բարդացնում է խնդիրը: Դժվար է գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց հետ քարշ կտան այդպիսի ծավալներ, որոնց կարելի է իրացում որակել, մանավանդ, որ Հայաստանում «խոտը» մատչելի է, եւ եթե երեկոյան ինչ-որ մեկը պատրաստվում է զվարճանալ, նա անմիջապես իր ամբողջ ապրանքը չի դնի գրպանը: Եվ եթե նույնիսկ այդպես է, նա ոստիկանությանը այդ մասին չի տեղեկացնի հաստատ:

Lenta.ru-ի զրուցակիցը բացատրեց, որ այս բարդությունը ծնել է մեկ այլ պատճառ, թե ինչու իրավապահները չեն ցանկանում գործ ունենալ թմրանյութ օգտագործողների հետ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի (2004-2013) օրոք որոշվել էր, որ եթե ոստիկանությունը բռնել է մարդուն թմրանյութով, անհրաժեշտ է զուգահեռ գործ հարուցել անհայտ անձանց կողմից արգելված նյութերի իրացման վերաբերյալ: Նախկին ուժայինի խոսքով՝ այն ժամանակ բանը հասավ այն աստիճանի անհեթեթության՝ այդ անհայտ սպառողի մոտ նրանք արդեն փնտրում էին վաճառողին եւ այլն: Բնականաբար, նման դեպքերը գործնականում չէին բացահայտվում:

Փաստացի, Հայաստանում «խոտը» մոխրագույն գոտի է, եւ սովորական սպառողին նրանք ավելորդ անգամ րեն քաշքշի, եթե, իհարկե, նրանց ուղիղ բողոք չլինի։ Սակայն կարող են գտնել նրան, ասենք, «օրենքով գողի» մոտ, որին, ինչ-որ պատճառներով, վերջապես որոշել են նստեցնել: Չնայած վերջին տարիներին իրավիճակը պետության վերաբերմունքի մակարդակում սկսել է դանդաղ փոխվել:

Ռելակսացիոն, այսինքն՝ հոգեակտիվ նյութեր պարունակող, մարիխուանայի օգտագործման հարցը բազմիցս քննարկվել է գործող իշխանության բարձր մակարդակներում: Օրինակ՝ անցած տարի ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ դրա տոտալ արգելքը «փարիսեցիություն է», իսկ օրինականացումը շատ հարցեր կլուծի:

Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ, խոսելով մարիխուանայի օգտագործումն օրինական հարթության վրա դնելու մասին, հարց էր ուղղել լրագրողին. «Կարծում եք, թե Հայաստանում մարիխուանայի օգտագործումն արդեն օրինականացված չէ՞»: Նա նկատել էր, որ Հայաստանում մարիխուանա գնում են եւ վաճառում, սակայն ոչ թե պետության կանոններով, այլ մարդկանց, որոնք զարգացնում են այդ բիզնեսը:

Նախկին ոստիկանը Lenta.ru-ին հայտնեց, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո փոխվել է մթնոլորտը, եւ իրավապահ մարմինները համապատասխանաբար արձագանքում են: Նախկինում մարդը, ով իր նեղ շրջանակում խոսում էր կանեփի օրինականացման մասին, այժմ նա պաշտոնյա է: Նոր իշխանություններն ավելի լիբերալ են, քան նախորդները:

Բացի այդ, նոր իշխանությունների կազմում կան կանաբիսի սիրահարներ: Այդ ինֆորմացիան ապացուցված չէ, սակայն այդ մասին լուրեր են պտտվում: Օրինակ՝ հայ լրագրողներից մեկը հոդված էր գրել, որում հայտարարում էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընկերների հետ կառավարության շենքում մարիխուանա է օգտագործել: Դրան ի պատասխան՝ փոխվարչապետն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար հայց էր ներկայացրել, եւ հեղինակը չէր կարողացել հիմնավորել իր մեղադրանքները, եւ դատարանը նրանից մեկ միլիոն դրամ էր բռնագանձել:

Նույն Ավինյանը «Արմերիկայի» հետ կապված սկանդալից հետ ասել էր, որ տեխնիկական կանեփի հարցին, հավանաբար, շուտով կվերադառնան, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը կուսումնասիրի հարցը: Հարցը քննարկվեց խորհրդարանում եւ իր աջակիցներին ու հակառակորդներին հավաքեց: Մասնավորապես, խորհրդարանում թեման բարձրացրեց «Լուսավոր Հայաստանը», իսկ խորհրդարանի պատերից դուրս տեխնիկական կանեփի արտադրության օրինականացման համար ակտիվորեն պայքարում են առանձին նյուզմեյքերներ, որոնք որոշակի ազդեցություն ունեն հայկական տեղեկատվական միջավայրում: Մի խոսքով, գործին ընթացք է տրվել, եւ հարցը ներառվել է հայկական օրակարգում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ