News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կալահարի անապատի շիկացած ավազների մեջ գոյատեւում են միայն առանձնահատուկ տոկուն կենդանիները: Դրանց թվում է կապե կոբրան՝ ասպիդյան օձերի ընտանիքից, որն աֆրիկյան ամենատարածված սողուններից մեկն է համարվում: Կոբրայի բոլոր տեսակներից այս տեսակի կոբրայի թույնը ամենամեծ քանակությամբ նեյրոտոքսիններն է պարունակում, հայտնում է Nat-geo-ն:

Այս տեսանյութի հերոսուհին դեղին կապե կոբրան է, այս տեսակի ամենավառ մորֆան: Naja nivea-ն ավելի բաց երանգ ունի, սակայն Կալահարի անապատում ապրող կենդանիները վառ դեղին թեփուկավոր մաշկ ունեն (երբեմն դրանց վրա սեւ կետեր են հանդիպում):

Կապե կոբրան առավել ակտիվ է անձրեւոտ սեզոնի ժամանակ: Ամենից հաճախ դրանք որս են նում ծառերի վրա (որոնց վրա կարող են բավականին հմտորեն բարձրանալ) կամ այցելում են փետուրավոր ջուլհակների բույնները. դրանց ձագերը եւ ձվերը հիանալի խորտիկ են սողունների համար: Ծառերի ճյուղերի վրա եւ դրանց ստվերում դեղին կոբրաները նաեւ թաքնվում են գիշատիչներից. չնայած դրանց թունավորությանը, օձերին շատ գիշատիչ թռչուններ են որսում, այդ թվում՝ աֆրիկյան արոսները (Ardeotis leori): Խոշոր կատվազգիները` առյուծներն ու վագրակատուները, հազվադեպ են հարձակվում թունավոր օձերի վրա, բայց ավելի լավ է դրանցից եւս հեռու մնալ:

Կապե կոբրաները եւս մի թշնամի ունեն՝ սուրիկատները (Suricata suricatta): Դեղին օձը լավ երեւում է ավազի ֆոնին, հատկապես՝ սուրիկատներին, որոնք ուշադիր պահպանում են իրենց տարածքը: Սուրիկատների եւ կոբրայի հանդիպման ժամանակ արդյունքն անկանխատեսելի է. Ճկուն կենդանիները կարող են հաղթել օձին, բայց կարող են նրանք մահանալ՝ պաշտպանելով իրենց տարածքը:

Կոբրան պարզապես ստվեր էր ման գալիս՝ արեւից թաքնվելու համար, սակայն չափազանց մոտ էր հայտնվել սուրիկատների բնին անհանգստացրել էր կենդանիներին: Նրանք արգելափակել էին օձի ճանապարհը, եւ չնայած բաց կերպով չէին հարձակվում, բայց խանգարում էին նրան առաջ սողալ՝ ճկուն կերպով խուսափելով սողունի գրոհներից: Արդյունքում, օձը, ակնհայտորեն, որոշեց ռիսկի չդիմել եւ այլ ապաստան փնտրել իր համար, իսկ կենդանիները վերադարձան իրենց բնի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ