News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունը աջակցության տեսքով 90 մլրդ դրամ է հատկացրել՝ օգնության փաթեթների շրջանակներում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքերով՝ 21 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական ոլորտին, ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 1 մլն մարդու եւ 50 000 տնտեսական սուբյեկտների։ «Տնտեսական աճի ցուցանիշների իմ կանխատեսումը տատանվում է 1,5%-ի շրջանում, վատագույն դեպքում ես սպասում եմ 2%։ Միջազգային գործընկերների հետ մեր ամբողջ համագործակցությունը կողմնորոշված է դեպի անվտանգության բարձիկների ձեւավորումը։ Այսօր ԱՄՀ-ից մեզ արդեն հասանելի է 280 մլն դոլար, եւս 25 մլն դոլար հասանելի կլինի սեպտեմբերին։ Ընդամենը մինչեւ 2022թ․ հասանելի կլինի 420 մլն դոլար»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ