News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի Իվացեւիչի քաղաքի №5 ուղղիչ-աշխատանքային գաղութում պատիժը կրելուց հետո ազատվել է նախկին «օրենքով գող», 38-ամյա Պավել Ալեքսեեւիչը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Պաշտետ, հայտնում է «Պրայմ Կրայմ» գործակալությունը:

Պաշտետին անվանում են Բելառուսի քրեականների առաջնորդի թեկնածու. նա կարող է դառնալ երկրի գլխավոր «օրենքով գող» Ալեքսանդր Կուշներովի (Սաշա Կուշներ) մրցակիցը: Ճիշտ է, ինչպես նշում է գործակալությունը, Պաշտետը հանցավոր աշխարհում չի համարվում «սուր մտքի տեր» մարդ:

Ծագումով Մինսկից, նախկին «օրենքով գող» Ալեքսեեւիչը դատվել է 5 անգամ. Բելառուսում՝ խուլիգանության եւ երկու անգամ՝ ավազակության մեղադրանքներով, ինչպես նաեւ Ռուսաստանում՝ թմրանյութերի եւ սահմանի ապօրինի հատման համար: Պաշտետն իր գողական տիտղոսը ստացել է 2012 թվականի դեկտեմբերին Դուբայում (ԱՄԷ). նրան թագադրել են վրացական գողական կլանի ներկայացուցիչները՝ Տարիել Օնիանիի (Տարո) եւ Մեհրաբ Ջանգվելաձեի (Սուխումսկի) գլխավորությամբ:

Կլանի առաջնորդների մտահղացմամբ՝ Պաշտետն արդեն այդ ժամանակ պետք է մրցակցեր Սաշա Կուշների՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) բելառուսցի դրածոյի հետ: Սակայն արդեն 2013 թվականի հունվարին մի ամբողջ շարք «օրենքով գողերի» որոշմամբ Պաշտետին գողական տիտղոսից զրկել էին Զելոնագրադի քննչական մեկուսարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ