News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հավայիում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հաղթել է Դեմոկրատական կուսակցության փրայմերիզը (ներկուսակցական ընտրությունները), որը հետաձգվել էր ավելի քան մեկ ամսով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Բայդենը հաղթել է սենատոր Բերնի Սանդերսին՝ հավաքելով ձայների 63 տոկոսը։

Ընդհանուր առմամբ կուսակցության փրայմերիզին քվեարկել է 35 044 ընտրող։ Քվեարկությունն անցկացվել է էկելտրոնային փոստով։

Ի սկզբանե փրայմերիզը պետք է կայանար ապրիլի 4-ին։

Կուսակցության անդամներին քվեաթերթիկներն ուղարկվել են մարտին, երբ Դեմոկրատների կողմից նախագահական ընտրարշավի ֆավորիտներն էին ե՛ւ Սանդերսը, ե՛ւ Բայդենը, եւ մրցարշավից դեռեւս դուրս չէր եկել Հավայիում կին կոնգրեսական Թուլսի Հաբարդը։

Ինչ վերաբերում է հանրապետական կուսակցությանը՝ Հավայիում դրա միակ թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ