News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում հետազոտողները հայտնաբերել են 4500-ամյա կնոջ մնացորդները, որը թաղված էր հասարակ, բայց խնամքով պատրաստված գերեզմանում։ Այդ բացահայտումն արվել է Ֆիլիպ Ռոսկոշինկիի եւ Archaeros ընկերությունից մի խումբ հնագետների կողմից Բեռլինից դեպի հյուսիս-արեւելքում գտնվող կոմսությունում, գրում է Planet Today-ը։

Մնացորդները տեղադրված են եղել Եվրոպայում հնագույն գրանցված գերեզմանոցում, շրջված են եղել աջ կողմի վրա եւ ուղղված դեպի հյուսիս, իսկ ձեռքերն ու ոտքերը գտնվում էին պտղին հատուկ դիրքում։

Կան ավելի շատ հարցեր, քան պատասխաններ այդ գերեզմանի շուրջ, եւ քիչ հուշումներ, թե ինչ կյանք է վարել կինը։ «Ցավոք, գերեզմանում չի եղել այլ գտածո, որը կարող էր պատմել կնոջ կյանքի մասին։ Սակայն տեղանքը խնամքով շրջապատված էր դաշտային քարերով»,-նշել են հնագետները։

Գիտնականները պատրաստվում են անցկացնել մի շարք հետազոտություններ, մնացորդների գենետիկ թեստեր, կնոջ ատամների ուսումնասիրություն՝ փորձելով ավելի շատ տեղեկություններ հավաքագրել նրա կյանքի եւ սոցիալական կարգավիճակի մասին։ Մասնագետները համարում են, որ նա թաղվել է մ․թ․ա․ 2200-2500 թվականներին։

Արդեն այժմ նշվում է, որ մնացորդները ցույց են տվել ռախիտի՝ վիտամին D-ի պակասով պայմանավորված հիվանդություն հստակ նախանշաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ