News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն պետք է «ավելի հուսալի ռազմավարություն» մշակի Չինաստանի հանդեպ՝ այն նշանների ֆոնին, որ Ասիան փորձում է փոխարինել Միացյալ Նահանգներին՝ որպես համաշխարհային իշխանության կենտրոն։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ «վերլուծաբաններն արդեն վաղուց են խոսում ամերիկյան համակարգի վերջի եւ ասիական դարաշրջանի գալու մասին»։ «Դա այժմ տեղի է ունենում մեր աչքի առջեւ»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ համավարակը կարող է դիտարկվել որպես արեւմուտքից արեւելքին իշխանության փոխանցման շրջադարձային պահ՝ կապված «կողմի ընտրության նպատակով» ԵՄ-ի վրա ճնշումը մեծացնելու հետ։

Նա նշել է, որ ԵՄ-ն «պետք է հետեւի սեփական շահերին ու արժեքներին եւ խուսափի նրանից, որ իրեն կողմերից մեկն օգտագործի»։ Թեեւ Չինաստանի աճը «տպավորիչ է», Բրյուսելի եւ Պեկինի այժմյան հարաբերությունները միշտ չէ, որ հիմնված են վստահության, թափանցիկության եւ փոխադարձության վրա, կարծում է նա։

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն միայն այն դեպքում ունի հնարավորություն, եթե Չինաստանի հետ գործ ունենա «կոլեկտիվ ձեւաչափով»՝ նշելով, որ աշնանը կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթաժողովը կարող է դա անելու հնարավորություն դառնալ։ «Մեզ պետք է ավելի հուսալի ռազմավարություն Չինաստանի հանդեպ, որը նաեւ պահանջում է հարաբերությունների բարելավում դեմոկրատական Ասիայի մնացած մասի հետ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ