News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ-ին զգուշացրել է Հոնկոնգի նկատմամբ առեւտրային սպառնալիքների իրականացման դեպքում կոնտրմիջոցների մասին, հաղորդում է AP-ը:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան բարձրաստիճան խորհրդականը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է չեղարկել Հոնկոնգի առեւտրային հատուկ առավելությունները, եթե Չինաստանը նոր օրենք կընդունի անվտանգության մասին:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի քննադատել եւ միջամտել: «Հոնկոնգի նկատմամբ ինչ օրենքներ, երբ եւ ինչպես, այդ ամենը որոշում է Չինաստանը: Եթե ԱՄՆ-ը Հոնկոնգի նկատմամբ առեւտրային սպառնալիքներ իրականացնի, ապա Պեկինը պետք է կոնտրմիջոցներ ընդունի»,-հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ