News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը բաց չի թողնի «Արեւմտյան ափի հատվածի վրա» իր ինքնիշխանությունն ընդլայնելու «պատմական հնարավորությունը»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այդ քայլը անվանելով իր նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը, հայտնում է Reuters-ը։

Պաղեստինցիները նման քայլը համարում են գրավված տարածքների ապօրինի բռնակցում: Անցյալ շաբաթ Պաղեստինը հայտարարել է անվտանգության ոլորտում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման մասին՝ որպես բողոքի նշան տարածքային այս ծրագրի դեմ։

Նեթանյահուն Արեւմտյան ափին քայլերն անվանել է «շատ առումներով ամենակարեւորները» այն խնդիրներից, որոնք պետք է կատարեն կառավարությունները: «Մենք ունենք պատմական հնարավորություն, որը չի եղել 1948 թվականից, ողջամիտ է Հրեաստանում եւ Սամարիայում ինքնիշխանություն հաստատելը»,- ասել է նա՝ հավելելով․ «Սա մեծ հնարավորություն է, եւ մենք դա բաց չենք թողնի»։

Նեթանյահուն իսրայելա-պաղեստինյան խաղաղության ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը դե-ֆակտո բռնակցման հիմք է անվանել: Պաղեստինցիները մերժել են այն ծրագիրը, ըստ որի հրեական բնակավայրերի մեծ մասը պետք է ներառվի «իսրայելական հարակից տարածքում»:

Պաղեստինցիները եւ երկրների մեծամասնությունը անօրինական են համարում այն հողերի բնակեցումը, որոնք Իսրայելը գրավել է 1967թ․ Մերձավոր Արեւելքի պատերազմի ժամանակ: Իսրայելը վիճարկում է դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ