News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտերկրից դրամական փոխանցումների դրական սալդոն կրճատվել է 16,7%-ով կամ 17 մլն դոլարով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին եռամսյակում բանկային համակարգի աշխատանքի ցուցանիշներն ու հիմնական արդյունքները:

Նրա խոսքով՝ արտերկրից փոխանցումների ծավալը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 345 մլն դոլար, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 9,7%-ով: Իսկ Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը կազմել է 266 մլն դոլար, կրճատվել է 7,1%-ով:

«Նշված ժամանակահատվածում կոմերցիոն բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 862 մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 18 մլրդ դրամ կամ 2,1%: 2014 թվականից բանկերի կապիտալը գրեթե կրկնապատկվել է: Բանկերի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1,8%-ով՝ կազմելով 5 տրիլիոն 907 դրամ:        

Ընդհանուր պարտավորությունները կազմել  են 5,045  մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 85 մլրդ դրամ կամ 1,7%:

Բանկերի վարկային ներդրումները կազմել են 3,762 տրիլիոն դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 19 մլրդ դրամ կամ 0,5% տոկոս:

Բանկային համակարգի շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ: 2019-ի առաջին եռամսյակի համեմատ՝ 7,2 մլրդ դրամ կամ 44 %:

Կապիտալացումը կազմում է 14,6% ՝ 12% նորմայի դեպքում:

Լիկվիդայնության ցուցանիշները կազմում են 31,6%՝ 15 % նորմայի դեպքում: 

Վճարային քարտերով կատարվել է 18,154 մլն գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 33.8%-ով:

Իսկ  քարտերով գործարքների ծավալը կազմել է 592  մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ  ավելացել է 22.9%-ով:         

Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ  աճել է 73.6%-ով:

2020-ի առաջին եռամսյակում  կանխիկ գործարքների քանակը կազմել է  7 784 894, որը 2019-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է  2,4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ  աճել է 73,6%-ով:

Հիպոթեքային վարկերի ծավալները առաջին եռամսյակում ավելացել են 10% տոկոսով, շինարարության ոլորտում վարկերը՝ 11% տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում՝ 6 տոկոսով, սպառողական վարկերի եւ ծառայությունների ոլորտում աճը՝ 4 տոկոսով:

Արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազել են 7%-ով, տրանսպորտի եւ կապի ոլորտում՝ 13%-ով, առեւտրի ոլորտում՝ 1%-ով:

2020-ի առաջին եռամյսակում դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է 3,329 տրիլիոն դրամ, ինչը անցած տարվա համեմատ կրճատվել է 1,1%-ով:

Դրամական դեպոզիտների ծավալը կազմում է 43%, արժութային դեպոզիտների ծավալը՝ 57%»,-ասաց ՀԲՄ գործադիր տնօրենը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ