News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Նորթ-Յորքշիր կոմսությունում հայտնաբերել են ռեկորդային չափերի սատկած գայլաձուկ, հայտնում է Daily Mail պարբերականը:

Ձուկը սատկել է բնական պատճառով այն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիայում մտցվել էին կարանտինային միջոցառումներ, որոնք, ի թիվս այլոց, արգելում էին նաեւ ձկնորսությունը: Գայլաձուկը կշռում էր 24 կգ, իսկ երկարությունը կազմում էր մոտ 120 սմ: Ենթադրվում է, որ ձուկը 11 տարեկան էր:

Մեծ Բրիտանիայում որսված ամենախոշոր գայլաձուկը կշռել է 21,2 կգ, այսինքն՝ գրեթե 3 կգ-ով պակաս: Ռեկորդը սահմանվել էր 1992 թվականին Ուելսում: Համաշխարհային ռեկորդակիր է համարվում 26,7 կգ քաշով գայլաձուկը, որին 2019 թվականին որսել էր չեխ ձկնորս Լուկաս Մատեյկան:

Ձկանը հայտնաբերել է պատվերի մասնավոր ձկնորսական ընկերության տեր Բրայան Մորլանդը շան հետ զբոսնելիս: Գայլաձուկն ընկած էր արհեստական լճակի ափին: Մորլանդի կարծիքով՝ նա սատկել է ձկնկիթ դնելիս:

Ավելի վաղ հաղորդվում էր ԱՄՆ Մինեսոտա նահանգից ձկնորսի մասին, որը որսել էր մարդաչափ գայլաձկան: Բնական պաշարների տեղական դեպարտամենտը ռեկորդը գրանցել էր եւ որսված գայլաձուկը համարել նահանգի պատմության մեջ ամենաերկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ