News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության, յուրացման կամ վատնման եւ ապօրինի ծառահատման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մաքսանենգության, բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ընտանեկան բռնության, սպանության սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու ապօրինի որսի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության, շորթման եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ