News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի հայտնի «օֆշորային գործով» անցնող գործարար Աշոտ Սուքիասյանը, ում գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է իր կարողությունը հափշտակելու մեջ, 24TV-ի հետ   հարցազրույցում հայտարարել է, որ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը՝ Աֆրիկայում ունեցած համատեղ հանքային բիզնեսին տիրանալու համար։

«Այո՛, ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնք խոստովանել են, որ Հայրապետյանն իրենց պատվիրել է իմ ֆիզիկական ոչնչացումը», – նշել է նա։

Ըստ Սուքիասյանի, Փայլակ Հայրապետյանը 2009 թ. ինքն է առաջարկել մասնակցել Սիերա Լեոնեում հանքարդյունաբերական բիզնեսին՝ առաջարկելով գրավադրել իր անշարժ գույքը։

Ըստ գործարարի, բարդություններն առաջացել են վարկը ստանալուց հետո։ Նրա խոսքով, հենց Աֆրիկայում ձեռնարկված բիզնեսի համար նախատեսված վարկային միջոցները ստացվել են, Հայրապետյանը սկսել է պնդել, որպեսզի այդ գումարներն իրեն փոխանցվի, իսկ գույքը մնա բանկին։ «Նա ստիպում էր ինձ գցել բանկին, երբ չհամաձայնվեցի, նա մեկնեց Աֆրիկա և սկսեց իմ գործընկերների հետ առանձին պայմանավորվել, որ ինձ կամ անազատության միջոցով մեկուսացնի, կամ էլ ֆիզիկապես վերացնի», – նշել է նա։

Սուքիասյանը նաև պնդում է, որ միայն այս գործընթացից հետո նա Կիպրոսում իր ընկերության սեփականատերերի ցանկում՝ առանց վերջիններիս գիտության, ներառել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի անունները՝ իր ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար։

«Կիպրոսի իմ փաստաբանը խորհուրդ տվեց ներառել հայտնի մարդկանց ընկերության մեջ, որպեսզի ես կարողանամ ինքս ինձ պաշտպանել։ Տիգրան Սարգսյանն ու սրբազանը տեղյակ չէին», – խոստովանել է գործարարը։

Ըստ նրա, Կիպրոսում հնարավոր է ցանկացած մարդու անունով ընկերություն բացել, և նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան։ «Ես քննիչին էլ եմ ասել՝ տվեք ինձ անձնագրի կրկնօրինակ, ես ձեր անունով էլ կբացեմ ընկերություն Կիպրոսում։ Այդտեղ դա հնարավոր է», – ասել է Սուքիասյանը։

Տպել
Ամենաշատ