News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ,

Կարճ ներկայացնեմ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի իմ գնահատմամբ որոշ ելակետերը.

1) ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը եթե հղում են տրվում քրեական օրենսգրքի միջոցով պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակը ընդլայնվի: Մեր դիրքորոշումը ևս մշտապես եղել է նրա մասին, որ 300.1-ը չունի այդ հստակությունը և կանխատեսելիությունը, այդ թվում արարքի շրջանակի մասով, և չի էլ կարող ունենալ:

2) 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:

3) ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Բոլորս գիտենք և մենք դրա մասին հիշատակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Հետևաբար այս հարցում ևս ՄԻԵԴ-ը արձանագրել է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել ենք մենք: Մեր բոլոր դիրքորոշումները ներկայացրել ենք հենց կոնկրետացման սկզբունքից ելնելով, այդ թվում ՍԴ համապատասխան դիմումը:

4) ՄԻԵԴ-ը գտել է, որ ՍԴ դիմումի 1-2 հարցերը որոնք վերաբերում էին իրավական որոշակիության սկզբունքի ընդհանուր մեկնաբանման հարցին, ընդհանուր էին ձևակերպված և առանձին չի պատասխանել: Սակայն ՄԻԵԴ-ը փաստացի անդրադարձ կատարել է դրանց 3-րդ հարցի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ