News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Չինաստանին կոչ է արել վերանայել Հոնկոնգում անվտանգության մասին նոր օրենքի ներդրումը եւ հույս ունի, որ Պեկինը կլսի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի Բորիս Ջոնսոնի մամուլի խոսնակը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք Չինաստանին կոչ ենք արել վերանայել այս օրենքի ներդրումը եւ կատարել իր պարտավորությունները` որպես միջազգային հանրության առաջատար անդամ»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը: «Մենք հույս ունենք, որ նրանք ուշադիր կլսեն այն փաստարկները, որոնք մենք հրապարակայնորեն հնչեցչել ենք, եւ այն ազդեցության հետ կապված, որ Պեկինի առաջարկը կունենա Հոնկոնգի վրա»:

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը լրագրողներին հայտարարել էր, որ Չինաստանը դեմ է հանդես գալիս Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Կանադայի հայտարարությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ