News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում» եւ «Վաշտը հարձակման ընթացքում» թեմաներով:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության նպատակն էր պաշտպանության կազմակերպման ու մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, անձնակազմի դաշտային վարժվածության, բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության ամրապնդումը:

Տպել
Ամենաշատ