News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Առաջին անգամ չէ, որ Դատախազությունը իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից: Առաջին անգամ չէ, երբ տեսնում ենք, որ Դատախազությունը իրավական փաստաթղթերի մի մասը իբր <<նկատում է>>, մյուս մասերը պարզապես չի նկատում: Ցանկանում եմ անդրադառնալ միայն այս հարցին, չնայած գործընկերներս արդեն իսկ սպառիչ պատասխան տվել են: Պարզապես սա այն դեպքն է, երբ դատախազությունը ուղղակի չի հասցրել ուսումնասիրել Վարչական դատավարության օրենսգիրքը, ինչը ցավալի է: Իրավական աբսուրդ է, որ հարույրավոր դատախազների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդումը, Ազգային ժողովում վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարց ու պատասխանի, բայց ավելի վատ է այն, որ Գլխավոր դատախազը պարզապես իշխանական պատգամավորին միայն չհակադարձելու համար՝ ակնհայտ սխալ տեղեկություն է հայտնում: Հարգելիներս Վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը նախապես ուշադիր կարդացեք, դրանից հետո հայտարարություններ արեք, թե ինչ եք բացառում, իսկ ինչ չեք բացառում: Հայցի ապահովման միջոցը բավարարելու Դատարանի որոշումը՝ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ...

Հ.Գ. Կորոնավիրուսային վարակի տարածման նման տեմպերի պայմաններում եւ ցավալիորեն մահվան դեպքերի աճի պայմաններում, երբ ռիսկային խմբում գտնվող, կալանավորման ոչ մի հիմք չունենալու իրավիճակում կալանավորումը ֆետիշացվում է, փաստացի վերածելով պատժի՝ դա իսկապես անմարդկային է: Կարծում եմ պետք է պարզապես ներքին խիզախություն ունենալ, դադարեցնել ապօրինությունները եւ մաղթել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ