ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի օրը Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության սպանության կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերի մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:
«Բողոքները պետք է լսելի լինեն, բայց դրանք պետք է խաղաղ արտահայտվեն, եւ իշխանությունները պետք է զուսպ արձագանքեն ցույցերին»,- գրել է Գուտերեշը Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: