News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քանի որ ես ի պաշտոն հետեւում եմ Ադրբեջանի արձագանքին, Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է նրանց: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անվանելով նրան անփառունակ գործիչ:

Հիշեցնենք, որ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինել Ալիեւի փոխարեն, 3-4 ամսից կհարձակվեր Արցախի ու Հայաստանի վրա:

«Եթե նրանք խոսեին հակառակորդի անունից, բավական օրինաչափ կլիներ, որ հակառակորդին ոգեւորող հայտարարություններ են անում: Չգիտեմ՝ ինչն է նրանց նպատակն իրականում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա որեւէ կերպ մեր մարտունակության վրա ազդեցություն չի ունենում:

Եթե հակառակորդը փորձում է ոգեւորվել դրանից, ապա տեղում ճնշվում է հակառակորդի այդ ոգեւորությունը: Չեմ կարող ասել, թե տեսակարար կշռի առումով հակառակորդի ոգեւորությունը որքանով է կապված ձեր նշած անձանց հարցազրույցների հետ»,-ասաց նա:

Հարցին, թե հակառակորդը չի՞ ոգեւորվում, երբ հայտարարվում էր, որ ապրիլյան պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության արդյունք լինել, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Այն բոլոր հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվեր գցել այն ծառայության վրա, որն իրականացվել է, իրականացվում է, մեղադրանքներ հնչեցնել տարբեր մակարդակի, հիմնավոր եւ անհիմն, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկելու, որ դրանց հեղինակներն իրավական պատասխանատվության ենթարկվեն՝ ելնելով այդ պահի դրությամբ ՀՀ անվտանգության եւ պաշտպանողականության շահերից:

Երկրի պաշտպանության, անվտանգության հետ կապված ցանկացած քաղաքական անհիմն շահարկող անում քաղաքացի նախ պետք է մտածի, երկրորդ, ելնելով դրա հասցրած վնասից, այո պատասխանատվության ենթարկվի: Եվ մենք այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ենք, նաեւ կապված վերջին դեպքերի հետ»:

Նա ընդգծեց, որ ապրիլյան դեպքերի հետ կապված 17 քրգործ է հարուցվել, որոնցից 15-ը կարճվել է, մեկը դատարան է մնացել, մյուսն ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, նա ասաց. «Հանձնաժողովը ԱԺ-ում է ձեւավորվել, իրենց կորոշեն, թե ինչքան մասը կարելի է հրապարակել, ինչքան մասը՝ ոչ: Ես համոզված եմ, որ ԶՈՒ-ի մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու, որովհետեւ այն տեղեկատվությունը, որը ես տիրապետում եմ, ինձ տեղ չի տալիս մտածելու, որ Զինված ուժերը որեւէ կերպ թերացել են այդ առումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ