News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլուվը կարծում է, որ նոր կորոնավիրուսը հայտնվել է Ուհանի չինական լաբորատորիայում, եւ դրա տարածումն անվանել է համընկնում: Նա այս մասին ասել է The Telegraph-ի պոդքասթ «Planet Normal»-ին:

«Ես իսկապես կարծում եմ, որ սա սկսվել է որպես դժբախտ պատահար»,- ասել է Դիրլուվը՝ վկայակոչելով  Լոնդոնի համալսարանի Սուրբ Գեորգիի հիվանդանոցից պրոֆեսոր Անգուս Դալգլիշի եւ նորվեգացի վիրուսաբան Բիրգեր Սորենսենի հոդվածը:

Հեղինակները պնդում են, որ վիրուսը կապ ուներ մարդկանց հետո. «Մենք գիտենք, որ այս եզրահանգումները կարող են ունենալ քաղաքական նշանակություն եւ տագնապալի հարցեր առաջացնել»:

«Չինացիները մեզ շատ լավ են հասկանում: Նրանք մեզ ուսումնասիրել են վերջին տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ, հատկապես մեր համալսարաններ հաճախելիս: Մենք շատ վատ ենք հասկանում չինարեն: Սա այդ իմաստով չհավասարակշռված հարաբերություն է»,- նշել է Դիրլուվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել