News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ նաեւ ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը եւ դիմել համապատասխան գործողությունների:

Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն նաեւ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեեւ փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար:

Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք:

Տպել
Ամենաշատ