News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Տասնյակ մարդիկ հավաքվել են Հոնկոնգում ԱՄՆ հյուպատոսության դիմաց՝ ի նշան բողոքի ընդդեմ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան, որն առաջացել էր սպիտակամաշկ ոստիկանի կողմից, հաղորդում է Reuters-ը։

Ցուցարարների շրջանում հիմնականում միջազգային ուսանողներն ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Սոցիալ-դեմոկրատների լիգա» կազմակերպության անդամները։

Նշվում է, որ ցուցարարները ձեռքերում պահել են պաստառներ Ֆլոյդի պատկերով եւ «Սեւերի կյանքերը կարեւոր են» կարգախոսերով։

Ոստիկանությունը հիշեցրել է բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածային հավաքներում ավելի քան 8 մարդու մասնակցության կանոնները, ցուցարարները կարդացել են հյուպատոսին ոստիկանների կողմից բռնության եւ ռասիզմի անթույլատրելիության մասին եւ խաղաղ ավարտել ցույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ