News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

«Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, ցանկացած սթափ, կամ գոնե կիսասթափ մարդու պահանջը պետք է լինի (ոչ միայն պահանջն, այլ գործողությունը)։ Նրա վարչապետ դառնալն ի սկզբանե անհեթեթություն էր, որովհետև երբ երկրի ղեկավար են ընտրում, բացի նրա մասնագիտական ու որակական հատկություններից, պետք է նաև հստակ լինի, թե նրա միջոցով ինչ քաղաքականություն և ապագայի ինչ նախագիծ ենք ընտրում։

Նույնը պետք է ասել նաև նրա հրաժարական պահանջողների մասին։ Նիկոլը դե ֆակտո տապալված է, սակայն նրա հեռացումը դեռ քիչ է, պետք է սեղանին դրվի նաև նոր կառավարության ապագա քաղաքականության նախագիծն, ինչպես նաև դրա սկզբունքները՝ թեզիսների տեսքով։

Մենք մի նոր նիկոլի ու նիկոլիստների ռեսուրսներ այլևս չունենք»։

Տպել
Ամենաշատ