News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարարի միջազգային գործերով եւ առեւտրի հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիան պաշտոնապես նշանակվել է ՕՊԵՔ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչ, հաղորդում է Tasnim-ը։

Ինչպես հաղորդում է Shana-ն, այդ որոշումը կայացվել էր ՕՊԵՔ-ի 179-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր նախօրեին տեսակոնֆերանսի միջոցով։

Զամանինիան նշանակվել էր ՕՊԵՔ-ում ներկայացուցչի պաշտոնակատար Իրանի նախկին ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլիի մահից հետո։

Հիշեցնենք, որ Արդեբիլին մահացել է մայիսի 16-ին ուղեղում արնահոսության հետեւանքով կոմայում հայտնվելուց երկու շաբաթ անց։

Քազեմփուր Արդեբիլին հեղինակավոր անձ էր Իրանի միջազգային նավթային քաղաքականության շրջանակում, առանցքային դեր էր խաղացել միջազգային նավթային ասպարեզում Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ձեւավորելու հարցում, հատկապես ՕՊԵՔ-ում։

1980-ականներին նա զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի եւ նավթի փոխնախարարի պաշտոնը։

Քազեմփուրը նաեւ եղել է Ճապոնիայում Թեհրանի դեսպան 1990-ական թվականներին՝ միաժամանակ զբաղեցնելով ՕՊԵՔ ներկայացուցչի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ