News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը կսատարի Եվրոպայում ապաստան տրամադրելու կարգի բարեփոխումը, երբ ապագայում Գերմանիան նախագահի Եվրամիության Խորհուրդը։ «Մենք պետք է, վերջապես, առաջ գնանք» այդ հարցում, Funke մեդիախմբի պարբերականները մեջբերում են Զեհոֆերի խոսքերը։

Նախարարը հիշեցրել է իր կոչի մասին ԵՄ արտաքին սահմաններում ստուգել՝ ունի՞ արդյոք մուտք գործող անձը ապաստանի իրավունք, հաղորդում է DW-ը։

Առանց դրա անձանց «անհնար է տեղավորել (ԵՄ անդամների միջեւ) եւ անհրաժեշտ է ուղարկել հետ, համարում է Զեհոֆերը։ Այդ նպատակով անհրաժեշտ է «հիմնովին» վերակառուցել Frontex եվրոպական սահմանային ծառայությունը, նշել է Գերմանիայի ՆԳ նախարարը։

Զեհոֆերը նաեւ անդրադարձել է մի շարք արեւելաեվրոպական երկրների մերժմանը ապաստան հայցող անձանց ընդունելու հարցում։ ԵՄ պետությունը, որը չի մասնակցում փախստականներին տեղավորելու գործընթացում, պետք է «աջակցի համակարգին այլ միջոցով, ընդգծել է նա առանց մանրամասնելու, եւ կոչ արել ցուցաբերել «ճկուն համերաշխություն»։ Ներկայում ԵՄ միայն մի քանի անդամներ են ներգրավված ծովում փրկարարական գործողություններում, Հունաստանում փախստականների համար ճամբարներում երեխաներին ընդունելու կամ ապաստան հայցողներին տեղավորելու գործում, դժգոհել է նախարարը։

Իր հերթին Pro Asyl իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Գյունթեր Բուրքհարդթը քննադատել է Գերմանիայի ՆԳ նախարարի նախաաձեռնությունը։ Նրանց, ովքեր ԵՄ արտաքին սահմաններում անցնում են ապաստան ստանալու անհրաժեշտ ընթացակարգերը, բարդ է ստանալ իրավաբանական աջակցություն պաշտպանելու սեփական իրավունքները դատարանում իշխանությունների սխալ որոշումների դեպքում, համարում է իրավապաշտպանը։

Եվրամիության Խորհրդի ներկայացուցիչ-պետությունն ընտրվում է 6 ամսով։ Գերմանիան, որը վերջին անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը 2007 թվականին, հուլիսի 1-ին ռոտացիայի սկզբունքով կփոխարինի այդ դերում Խորվաթիային։ 2021 թվականի հունվարի 1-ից ԵՄ Խորհրդի նախագահը կդառնա Պորտուգալիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ