2019 թվականին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 55 միլիարդ դրամ է խնայել բյուջետային միջոցներից: Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականին նախատեսվում էր մոտ 195.5 միլիարդ դրամ տրամադրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: «Մեկ տարվա ընթացքում այդ գումարը ճշգրտվել եւ 227 միլիարդ դրամ էր կազմել է: Փաստացի ծախսվել էր 172 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:
Ջանջուղազյանը հավելեց, որ այս գերատեսչությանը հատկացված միջոցներով 163 միջոցառում էր անցկացվել: