News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության եւ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երեւանի քաղաքապետի համապատասխան (1676-Ա, 1677-Ա) որոշումները կատարելու նպատակով համատեղ կազմակերպված միջոցառումների արդյունքում քանդվել են Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող՝ «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» եւ «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ընկերությունների կողմից կառուցված ապօրինի քարե պատը եւ մետաղական շվաքարանը:

Ապօրինի շինությունների քանդումն իրականացվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա հարուցված վարչական վարույթներով, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից իրականացված պատշաճ վարչարարության շնորհիվ ընդունված՝ Երեւանի քաղաքապետի քանդման համապատասխան որոշումների հիման վրա:

Տպել
Ամենաշատ