News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր երկիր փորձում է ավելի արդյունավետ լինել համավարակի հաղթահարման գործում. մեր կառավարությունը նույնպես ամեն ինչ անում է, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ դարձնել պայքարը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարցին, թե իր համար խնդրահարո՞ւյց է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեր, ասենք, մեկ տարի հետո, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար որեւէ խնդիր չի առաջացնում հանրության ձայնը լսելը: Հիմ մենք կունենանք այդ անհրաժեշտությունը մեկ տարի հետո, թե ոչ, դա ցույց կտա ժամանակը: Տարբեր իրավական ճանապարհներ կան, որը թույլ կտա առկա խնդիրը լուծել»:

Նա անդրադարձավ նաեւ ընդդիմադիր ուժերի հնարավոր համախմբման հարցին, որի կոչով հանդես էր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով. «Առողջ ընդդիմություն գոյությունը յուրաքանչյուր կառավարության որակյալ աշխատանքի գրավականը կարող է լինել: Որովհետեւ առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների եւ արդյունքների: Նորմալ է, որ եթե երկրում կա իշխանություն, պետք է լինի նաեւ ընդդիմություն:

Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում, կամ միավորման ինչ ակնկալիքներ ունի, դա իհարկե, իրենց խնդիրն է: Նաեւ եթե ԲՀԿ նախագահը մի օր կառավարություն ձեւավորի, այդ ժամանակ թող խոսի կառավարության 100 տոկոս հրաժարականի վրա, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չէ: Իսկ որպես քաղաքական հայտարարություն, որպես քաղաքական ուժի ղեկավար ունի իրավունք խոսել իր պատկերացումների, ակնկալիքների մասին:

Ես հասկանում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարությամբ եւ հայտով է հանդես գալիս, եւ գործող կառավարության, ըստ էության, անվստահության հայտ է ներկայացնում, բայց դա չի ենթադրում, որ դա իրականություն է: Դա ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդիրն է: ՀՀ քաղաքացիները 2018-ին իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին եւ մենք պաշտոնավարելու ենք ՀՀ շահի համար»:

Հարցին, թե արդյոք Ծառուկյանի այդ հայտարարությունների տակ կա ուրիշ նպատակ կամ տողատակ« Սւորեն Պապիկյանը պատասխանեց. «Չեմ ուզում խոսել տողատակերի մասին: Յուրաքանչյուրի խոսքի մեջ էլ կարելի է տողատակ փնտրել:Եթե տողատակեր կան, ապա կարող է ասեմ, որ դա հիասթափեցնող է լինելու թե իր, թե իրեն սպասող եւ արդեն տարբեր անկյուններում որեւէ կերպ արձագանքող, կամ համավարակի շրջանում, երբ երկիրը գտնվում է բավականին կարեւոր եւ ծանր փուլում, որովհետեւ սա արտակարգ դրության պայմաններում տարբեր ուժերի կողմից փոխանակ Հայաստանի քաղաքացուն օգնելու, իշխանությանն ապավեն լինելու, առիթն օգտագործում են եւ տարբեր մերկապարանոց մեղադրանքներ են, այդ թվում տարբեր մեղքեր իշխանության վզին փաթաթելու միտում է, ինչը որակում եմ, որ դա ոչ միայն վատ է, այլեւ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների կողմից արված հայտարարությունները, ըստ էության, ՀՀ քաղաքացու եւ պետականության դեմ են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
Ամենաշատ