News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տեղեկատվություն կա այն մասին, որ կոմունալ ծառայությունների՝ էլեկտրականության եւ գազի համար տերմինալներով վճարումները Հայաստանում կարող են դադարեցվել։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա, մասնավորապես, նշեց, որ մատակարարներն ունեն իրենց պայմանագրային պարտավորությունները՝ վճարային համակարգերի, բանկերի եւ «Հայփոստի» հետ, որոնք իրենց հերթին ծառայություններ են տրամադրում նրանց։

«Նրանք (բանկերն ու վճարային համակարգերը-խմբ․) սահմանում են իրենց պայմանները, մասնավորապես, ինչ տոկոսով են իրենք պատրաստ տրամնադրել իրենց ծառայությունները։ Այսպիսի խնդիր է ծագել «Թելսել», «Իդրամ» եւ «Մոբիդրամ» վճարային-հաշվարկային ընկերությունների հետ»,- ընդգծեց Բաղրամյանը։

ՀԾԿՀ ղեկավարի խոսքերով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության տեսակետից՝ անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն եւ որոշել, թե կա արդյոք խախտում, քանի որ նման սպառնալիքներ կան։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը բարձրացրել է հարցը եւ առաջարկել բանկերին ու տերմինալներին նվազեցնել ծառայության տոկոսը մինչեւ 0,4-0,5%, սակայն երեք թե չորս վճարային տերմինալներ հրաժարվել են դրանից։ Այժմ նրանք գտնվում են բանակցությունների փուլում եւ պայմանագրի լուծման հարց են բարձրացրել»,-ասաց Բաղրամյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ կա պահանջ, որպեսզի սպառողին տրամադրվող ծառայությունը անվճար լինի, սակայն այլ բան է, որ մատակարարը վճար է գանձում իր ծառայության համար, որը ներառված է սակագնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ