News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առհասարակ կարող եմ ասել, որ այսօր ցավոք սրտի շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, արժանապատվություն վիրավորելը: Դա շատ մտահոգիչ երեւույթ է: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք պարզապես պետք է դադարենք, անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե այլ անձ է, իրար վիրավորելը, հայհոյելը: Առավել եւս  հանրային պաշտոնյաների դեպքում դա ավելի բարձր պատասխանատվություն է: Այսօր ցավոք սրտի առողջ քննարկումներ էլ չենք հանդիպում համացանցում: Տպավորություն է, որ խմբերի բաժանված մարդիկ իրար հայհոյում են եւ մրցում է, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Վտանգը նրանում է, որ դա կարող է տեղափոխվել իրական կյանք: Մենք արդեն ունենք այդպիսի  օրինակներ, երբ մարդիկ հաշվեհարդար են տեսնում իրական կյանքում համացանցում հայհոյելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվող ուժին, Թաթոյանն ասաց. «Ոստիկանության իրավասությունն է եթե օրինական հիմքերը կան նաեւ ֆիզիկական ուժ կիրառելու, բայց շատ կարեւոր է շեշտադրումը անել համաչափության վրա: Այո, իրավախախտում կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը պետք է լինի համաչափ»:

Նա անդրադարձավ նաեւ օրեր առաջ ոստիկանության նախկին աշխատակից Սայաթ Շիրինյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, ՄԻ պաշտպանն ընդգծեց. «Պետության նկատմամբ հասարակական վերահսկողությունը կարեւոր ինստիտուտ է: Բայց բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է իրականացնում վերահսկողություն: Այստեղ պետությունը մեծ դեր ունի հետեւելու, որպեսզի որեւէ սահմանած օրենք, իրավունք չոտնահարվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ