News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային ճգնաժամը հարուցում է հայկական ՏՏ ընկերությունների մտահոգությունը, քանի որ սերտորեն կապված են եվրոպական եւ ամերիկյան շուկաների հետ: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ ոլորտում աշխատատեղերի կրճատման տեսակետից առայժմ խնդիրներ չկան, քանի որ ընկերությունները կարեւորում են կադրերին եւ մարդկային ռեսուրսը: «Գաղտնիք չէ, որ մեր ՏՏ ընկերությունները, մեծ մասամբ, աուտոսորսինգային են, այսինքն՝ աշխատում են հաճախորդի ուղիղ պատվերների հիման վրա, սակայն Կառավարությունը ձգտում է նրան, որ նրանք ավելի ինքնուրույն դառնան, եւ արտաքին պատվիրատուներից ավելի քիչ կախված: Ներկայիս իրավիճակը լրացուցիչ պատճառ է, որպեսզի ընկերությունները սկսեն իրենց աշխատանքի հանդեպ նոր մոտեցումներ կիրառել»,- հավելեց նա:

Ստեփան Ծատուրյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների 17-րդ փաթեթով իրացվում են 10 մլն, 20 մլն եւ 30 մլն դրամ գումարի դրամաշնորհային ծրագրերը եւ համաֆինանսավորման ծրագրերը:

«Մինչեւ 10 մլն դրամ դրամաշնորհներ կստանան մինչեւ 2 տարվա երիտասարդ ընկերությունները, որոնք կներկայացնեն նոր արտադրանք, աշխարհում համավարակի հետ կապված արդիական: Մինչեւ 20 մլն դրամ դրամաշնորհներ կստանան ավելի փորձառու ընկերությունները, որոնք գործում են 2 եւ ավելի տարի: Մինչեւ 30 մլն դրամի դրամաշնորհներ կստանան ընկերությունները, որոնք հայտ կներկայացնեն այն մասին, որ արդեն ներդրումներ ստացել են իրենց ընկերության զարգացման համար: Մրցույթը մեկնարկել է հունիսի 1-ին եւ 10 ու 20 մլն դրամ ստանալու համար կտեւի 30 օր, իսկ 30 մլն դրամ ստանալու համար՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը»,- ընդգծեց պաշտոնյան:

Փոխնախարարը հիշեցրեց նաեւ ծրագրի մասին, որով «Հայաստանի ինժեներական ասոցիացիան» կստանա 90 մլն դրամ դրամաշնորհ ԹԱՕ սարքերի 5 նախատիպերի մշակման, նախագծման եւ ստեղծման համար:

«Ընկերություններից եւ մասնավոր անձանցից, այդ թվում Սփյուռքից, ստացվել է ավելի քան 300 հայտ»,- ամփոփց Ստեփան Ծատուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ