News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում եւ Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը եւ ձեռք բերված փորձը: 

Կողմերը փոխանակվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ