News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019-ին ՀՀ դատական համակարգը կարողացել է տնտեսել մոտ 563 մլն դրամ պետբյուջեից տրամադրված միջոցներից: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ 2019-ին ՀՀ դատական համակարգի ծախսերի համար պետբյուջեից տրամադրվել է մոտ 12,4 մլրդ 380 մլն 667 հազար դրամ, որից ծախսվել է 11 մլրդ 817 մլն դրամ: Իրացվել է 95,5 տոկոսը:

Նա նաեւ նշեց, որ հատկացված միջոցների հաշվին դատական համակարգը 19 միջոցառում է իրականացրել:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ