News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017-ին եւ 2018-ի առաջին կեսին պետությանը հասված վնասից վերականգնվել է 619 մլն դրա, եւ 44 մլն դրամի գույքի վրա կալանք է դրվել: Այս մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ արդեն 2018-ի երկրորդ կեսին եւ 2019-ին պետությանը հաջողվել է վերադարձնել 1 մլրդ 599 մլն դրամ, եւ կալանք է դրվել 385 մլն դրամի գույքիվ րա:

Նա նաեւ նշեց, որ 2019-ին հարուցվել է կոռուպցիոն բնույթի 1671 գործ, 2018-ին՝ 1233 գործ: Աճը կազմել է 35,5 տոկոս:

«Այդ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1043 մարդ, որից 596-ը պաշտոնյաներ են: Պետությանը հասցված 1 մլրդ  714 մլն դրամի վնասից 944,3 մլն դրամն արդեն վերականգնվել է»,-հավելեց Գրիգորյանը: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ