News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրականության պլանային եւ ոչ պլանային անջատումները մշտական բնույթ են կրում՝ վնաս հասցնելով բնակիչների կենցաղային տեխնիկային եւ նյարդային համակարգին։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ աշխատանքային գործունեությունը հնարավորինս տնից է իրականացվում, նման «անակնկալները» հղի են հեռուն գնացող հետեւանքներով, հնդհուպ երկրի միջազգային հեղինակությանը վնաս հասցնելուն։

NEWS.am-ի խմբագրությունն այսօր զանգ ստացավ Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակչից՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանից։ Ահա թե ինչ նա մեզ պատմեց․ «Այսօր մեր շենքում անսպասելի եւ առանց նախազգուշացման էլեկտրականությունն անջատեցին՝ մի քանի արտասահմանյան գործընկերների հետ իմ տեսախորհրդակցության ժամանակ։ Մենք կարեւոր եւ շտապ հարց էինք քննարկում։ Այդ անջատումն ինձ պարզապես հիմար վիճակի մեջ դրեց։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատողների բրիգադի հետ շենքի բակում գտնվող տեսուչին ուղղված իմ հարցին, թե ինչու առանց նախազգուշացնելու անջատեցին լույսը, պատասխանն այսպիսին էր՝ շենքում այդքան բնակարաններ կան, իսկ մենք մեգաֆոն չունենք, ինչպե՞ս նախազգուշացնենք։ Սակայն ես չեմ կարծում, թե իրենք շատ էին ցանկանում նախազգուշացնել, բայց դա չեն արել հնարավորության բացակայության պատճառով։ Վերջապես, կարելի էր պարզապես բղավել բակում, բոլորի լուսամուտները հիմա բաց են։

Ոչ, դա անպատասխանատվության արդյունք է։ Թքողական վերաբերմունքի արդյունք այն բանի հանդեպ, որ քո գործողությունները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մյուսների համար, ընդհուպ էական նյութական վնասները։ Արդյունք այն բանի, որ ոչ ոք երբեք այդպիսի բաների համար չի պատժվում։ Ես չեմ մեղադրում կոնկրետ աշխատողների։ Ես մեղադրում եմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, որը պատշաճ ցուցումներ չի տալիս իր աշխատակիցներին կամ չի հետեւում դրանց կատարմանը»։ Արմեն Սարգսյանը նկատեց, որ այսօրվա իրավիճակում, երբ մեծամասնությունը տանն է աշխատում, բոլորը լավ են պատկերացնում, թե ինչ ցավալի հետեւանքներ շատերի համար կարող է ունենալ էլեկտրականության անսպասելի անջատումը՝ կորցրած ֆայլեր, կորցրած աշխատաժամեր եւ, երեւի, ամենակարեւորը՝ կորցրած վարկանիշ։ «Ոչ թե անձամբ իմ, ես վաղը կարդարանամ գործընկերներիս առջեւ, այլ իմ երկրի, որը չի կիարող տարրական բաներ ապահովել, աշխատանքի տարրական էթիկա։ Հա, ի դեպ, տեսուչը փորձեց արդարանալ, թե շենքում կարճ միացում է եղել, իսկ իրենք օպերատիվ կերպով եկել են այն ուղղելու։ Միայն թե հաշվի չառավ, որ մենք տեսել ենք, որ իրենց մեքենան մինչեւ անջատվելը բակում էր․․․ ինչպես Գագիկ Շամշյանի (ի դեպ, իմ լավ բարեկամի) մասին անեկդոտում է, երբ նա մինչ վթարը հայտնվում է վթարի վայրում։

Վաղը ես ունեմ միջազգային մեծ առցանց խորհրդակցություն-վեբինար, որին լինելու են տարբեր երկրներից ավելի քան 50 մասնակիցներ: Ես հիմնական զեկուցողն եմ: Եվ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե հանկարծ այնտեղ էլ առանց նախազգուշացման էլեկտրականությունն անջատվի: Դա անուղղելի հարված կլինի Հայաստանի վարկանիշին: Եվ ես ուզում եմ նախազգուշացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, որ նրանք այլեւս նման բան չեն մարսի»,- եզրափակեց մեր զրուցակիցը: Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցման, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խոսնակ Նատալյա Սարջանյանն ասաց, որ մինչեւ վերջին օրերնը ընկերությունը որոշել էր զերծ մնալ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելուց եւ իրականացնում էր վթարային ու կանխարգելիչ աշխատանքներ:

«Պլանային աշխատանքներից մեկ օր առաջ այդ մասին ամբողջ համապատասխան տեղեկությունը տեղադրվում է ընկերության կայքում: Բացի այդ, տեղեկատվությունը հրապարակվում է լրատվամիջոցներում եւ հեռարձակվում է Հայկական երկրորդ հեռուստաալիքի լրատվական ծրագրում: Ինչ վերաբերում է վթարային անջատումներին, բնականաբար, անհնար է նախօրոք դրանց մասին նախազգուշացնել: Բացի այդ, ընկերության աշխատակիցների կողմից վթարային անջատումների մասին բնակչության ծանուցում չի նախատեսվում: Եթե կան որեւէ հարցեր կամ բողոքներ, քաղաքացիները կարող են զանգահարել 180 եւ 80 080000180 հեռախոսահամարներով»,- նշեց Սարջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ