News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


2018 թվականին ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես Արտաշատի ՋՕ-ում հայտնաբերված խախտումների չափը մեկ մլրդ դրամը գերազանցում էր: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ տիրույթում է գտնվում նաեւ Հովիկ Աբրահամյանի եւ նրա հետ կապվող հողակտորների ոռոգման խնդիրը. «Եղել են նաեւ ջրագծերից միացումներ, որոնք այս պահին դադարեցված են: Ինչ չափով նրա կողմից հասցված վնաս կհաստատվի արդեն քննչական գործողությունների արդյունքում, այդ չափով էլ վերականգնում կլինի: Նախկին մեթոդներով աշխատանք բացառում ենք.,-ասաց մարզպետը:

Նա վստահություն հայտնեց, որ աայս տարի ոռոգման խնդրի հետ կապված խնդիրներ չեն ունենալու. «Ազատի ջրամբարն ամբողջությամբ լցված է: Մեխանիկական ջրամատակարարման կանցնեք, եթե միայն երաշտ սեզոն ունենանք: Գարունը անձրեւային էր եւ մենք կարողացանք շուտ չմեկնարկել ոռոգման սեզոնը»:

Հարցին, թե արդյոք Գրիգորյան եղբայրները խնդիրներ չեն առաջացնում իր համար՝ հաշվի առնելով մարզում նրանց ունեցած կշիռը, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ձեզ թվում է՝ իրենք կարող են ինչ-որ խնդի՞ր առաջացնել այսօրվա մեր պայմաններում:

Ավշարը փոքր գյուղ չէ, նրանք երեք եղբայրներով ապրում են այնտեղ ունեն 2 գործարան, բազմաթիվ աշխատակիցներ այդ գյուղից, որոնք էլ ինչ-որ ձեւով ուղղորդված էին իրենց կողմից, դրա համար էլ Ավշարի դպրոցի խնդիրը այդպես մեծ աղմուկ բարձրացրեց»:

Տպել
Ամենաշատ