News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իմ գործունեության մեկնարկից հետո ամենաշատ նախկին քաղաքական համակարգի կարկառուն ներկայացուցիչներն են փոխել, շուրջ երկու տասնյակ համայքի ղեկավարներ եւ վարչական շրջանների ղեկավարներ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով, նաեւ մազրային ենթակայության դպրոների 30-35 տոկոսի տնօրեններն են փոխվել. «Օբյեկտիվ, օրինական ընտրությունների արդյունքում նոր սերունդն է մտել դպրոցներ: Իրենց ժամկետները լրացել են եւ մրցույթների արդյունքում, առանց «դաբրո»-ների, առանց միակ թեկնածուի ինստիտուտների, սերնդափոխություն է տեղի ունեցել: Յուրաքանչյուր դպրոցում նոր պրոցեսների, նախկին ստատուս քվոների խաթարման այդ գործընթացներում միշտ ես հանդիպել եմ ԲՀԿ ստվերային կամ ակնհայտ, անթաքույց քաղաքական դիմադրությանը: Դասական քաղաքականության առումով դա նորմալ է, քանի որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն է եւ բնականաբար, պետք է դիմադրի մեր կուրսին: Բայց եթե մենք մենք ջատագովն ենք կրթական ոլորտի ապաքաղաքականացման, ապա գրեթե բոլոր դպրոցներում միշտ ընտրությունները, նաեւ այն պարագայում, երբ տասնամյակներ տնօրեն աշխատածա նձինք չեն հաջողել վերընտրվելու, ապա անպայմանորեն հարցը քաղաքականացվել է եւ նորից այդ ուժի դիմադրությանն ենք հանդիպել»:

Տպել
Ամենաշատ