News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ի կողմից քննադատությունները եւ կառավարության հրաժարականի պահանջը ես շատ իրավաչափ եմ համարում բացառությամբ մի նյուանսի. Համավարակի այս սպառնալիքի ու արտակարգ դրության պայմաններում նման պահանջ ներկայացնելը ինձ համար անհասկանալի է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ընկալելի կլիներ, եթե առարկայական, թիրախային քննադատություն հնչեր, կոնկրետ ծրագրային այլընտարքներ առաջարկվեին: Ես ԲՀԿ-ի 7 առաջարկներին շատ լավ ծանոթ եմ, դրանք կենացներից այն կողմ չեն անցել: Այո, ես էլ եմ ուզում, որ երկիրն ավելի բարգավաճ լինի, թոշակները բազմապատկվեն, հարկային մուտքերն ավելանան: Իսկ հնչեցնողներն ովքե՞ր են: Տվյալ ուժը մի քանի անգամ քաղաքական կոալիցիոն ղեկավարում է իրականացրել:

Խնդրում եմ ԲՀԿ-ի պատասխանատուներին իրենց կոալիցիոն շրջանի 2-3 ձեռքբերումներ մատնացույց անեն: Սոցիալական ոլորտ են կառավարել, առողջապահության ոլորտ են կառավարել: Այո, իրենք կիսել են պատասխանատվությունը, բայց կարծես թե միշտ պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը: Ինձ համար պատասխանատու են բոլոր այն կուսակցությունները, որոնք այդ շրջանում գտնվել են կառավարության կազմում, այդ թվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ