News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իմ նշանակումից հետո Կոտայքի մարզում կոռուպցիոն բնույթի շուրջ 40 քրեական գործեր են հարուցվել, որոնցով անցնում են բազմաթիվ նախկին ու գործող համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Նրանց մի մասը սերտ համագործակցության մեջ է գտնվել եւ գտնվում ԲՀԿ-ի հետ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջերս լուր տարածվեց, որ Հրազդանի ԲԿ-ում զենքով անձ է մտել, մարզպետն ասաց, որ առաջին անգամ է դրա մասին լսում. «Վերջին 2 տարում «Հրազդան» ԲԿ-ում երկու տնօրեն է փոխվել եւ երկուսի մասով էլ հարուցված քրեական գործեր կան: Խոսքը մի քանի տասնյակ մլն դրամների առերեւույթ յուրացումների մասին է: Յուրաքանչյուր տնօրեն հեռանալով նաեւ իր հետ տանելով իրեն սերտաճած անձանց, որոնք այդ վիճակին են հասցնում ԲԿ-ն, բնականաբար, փորձ են անելու սեւացնելու հաջորդ տնօրենին: Բուժկենտրոնը նորմալ աշխատում է, վերջին շրջանում բավականին ծանրաբեռնված է, քանի որ Հրազդանից բավականին մեծ թվով վարակակիրներ ունեցանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ