News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երթեւեկության ծրագրի բարելավման մասով գրված է ուղեւորների արժանապատիվ տրանսպորտի մատուցում, որի կատարողականը զրո է, այնինչ գումարների կեսը ծախսել եք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց նիստը վարող Մանե Թանդիլյանը՝ դիմելով Երեւանի փոխքաղաքապետ հայկ Սարգսյանին:

«Սա բացատրել եք տրանսպորտային նոր համակարգի ներդրմամբ, որը չի ավարտվել»,-ասաց Թանդիլյանը:

Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց. «Ինչպես գիտեք, տրանսպորտի բարեփխումների ծրագիրը, որը դեռեւս 2018-ի դեկտեմբերից ակտիվ քննարկման փուլում է քաղաքապետարանում, ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Մինչ մենք ծրագրի հնարավոր եւ առկա բացթողումները կուսումնասիրենք եւ որոշակի փոփոխություններ կիրականացնենք, զուգահեռ իրականացվում էր նաեւ 100 մլն բյուջետային միջոցների կամ ներդրումային ֆոնդերի ներգրավմանհարցը: Բնականաբար, 60-70 մլն մուտքեր ունեցող քաղաքի միջոցներով դա հնարավոր չէր իրականացնել:

Այս պահին ունենք արդեն ծրագրի նախասկզբնական փուլի իրագործում՝ 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթը հրապարակված: Դրա արդյունքներով մենք կունենանք ավտոբուսների առաջին խմբաքանակը:

Այս պահին որեւէ ներդրումային բաղադրիչ ծրագիրը չի պարունակում, որ որեւէ ներդրողի համար այն լինի հետաքրքիր: Էս փուլում դեռ չունենք պատրաստի վիճակ, երբ կա որոշում՝ արվում է ներդրումներո՞վ, վարկային միջոցներո՞վ, թե՞ կառավարության ուղիղ սուբսիդավորմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ