News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցել «Ռիմա-Թրավել»-ի սեփականատեր, 28-ամյա Աշոտ Պետրոսյանի սպանությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ՝ երեկ՝ հունիսի 9-ին, Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել էին Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։ Պարզվել էր՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել էր Ա. Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արամ Եղիազարյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Սամվել Քրմոյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Աշոտ Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ժակ Այվազյանը, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Մգոյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Հակոբյանը, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 24-ամյա Կամո Խաչատրյանը, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վարդգես Այվազյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ էին արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, և նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, ով իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ