News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համաձայն չեմ, պնդմանը, թե կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը եւ հյակաճգնաժամային միջոցառումները թիրախային չեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նախ այն արագությամբ եւ ինտենսիվությամբ, որով մենք իրականացրեցինք սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերը, շատ տպավորիչ են, որովհետեւ կարող եք նայել, թե այլ երկրներում ինչ է արվել, երբ է արվել եւ ինչ ծավալով է արվել: Համադրեք եւ տեսեք, որ առնվազն տեմպի մասով եւ հասցեականության մասով, կարող ենք ասել, որ բավական արդյունավետ միջոցառումներ են իրականացվել:

Երկրորդ, եթե ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, դա պետք է լինի ոչ թե հայտարարություն տապալման մասին, այլ պետք է լինի նաեւ փաստարկ եւ հիմնավորում, որ դառնա ողջամիտ դիսկուրս, ոչ թե դառնա լոկ հայտարարությունը, որի մասին չունեմ մեկնաբանություն, որովհետեւ դա հայտարարություն է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքը Գագիկ Ծառուկյանի առաջարկով է դարձել կառավարության անդամ, իսկ հիմա ԲՀԿ առաջնորդն ասում է, որ պետք է կառավարությունը 100 տոկոսով փոխվի, հիմա ինքը ո՞ր ճամբարում է լինելու, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Հայտարարել, որ կառավարությունը ձախողվել է, դա բավարար չէ նման հարց ընդհանրապես քննարկելու համար: Ձախողել նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ եւ պարզաբանումներ, կոնկրետացումներ: Երբ լինի նման փաստարկների շարք կամ փաստարկ, կքննարկնեք:

Դա կլինի դիսկուրսի առարկա, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա, որովհետեւ այն միայն հայտարարություն է, որի պատասխանը կարող է լինել միայն ոչ»:

Դիտարկմանը, որ նշվում է ներդրումների բացակայությունը, կորոնավիրուսով վարակվածների բարձր թվերը, փոխվարչապետն ասաց. «Եկեք հասկանանք, թե մենք ինչ ներդրումների մասին ենք խոսում: Այսինքն մենք  ինչ ներդրումներ ենք ուզում եւ ինչ ենք ակնկալում: Վերջիվերջո, եկեք մի բան հասկանանք, այսօր ողջ աշխարհը խոսում է ռեցեսիայի մասին: Եթե դրա ֆոնին մենք քննարկում ենք ներդրումների աճը, ապա դա պետք է քննարկել ընդհանուր կոնտեքստի մեջ, հասկանանք՝ ինչ է կատարվում, որ պահին ինչ հարցադրում ունենք եւ ինչ ենք քննարկում: Հակառակ դեպքում դա դիսկուրսի առարկա չի դառնա, այլ կլինի թափառող հայտարարություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ