News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դուբայը մտադիր է իրագործել «ամենաայլմոլորակային» ճարտարապետական նախագիծը: CNN-ի հաղորդմամբ՝ 2017 թվականին ԱՄԷ-ում հայտարարել են հաջորդ 100 տարվա ընթացքում Մարս-ը գաղութացնելու իրենց հավակնությունների մասին: Սակայն ճարտարապետներն արդեն պատկերացնում են, թե ինչ տեսք կարող է ունենալ մարսիական քաղաքը, եւ պատրաստվում կառուցել այն անապատում՝ Դուբայի սահմաններից դուրս:

Մարս Science City-ն ի սկզբանե պլանավորվել էր տեղակայել անապատում 176 000 քառակուսի մետր տարածքում, ինչը կազմում է ավելի քան 30 ֆուտբոլային դաշտ: Դրա կառուցումը կարժենա 135 միլիոն դոլար:

Bjarke Ingels Group-ի ճարտարապետներին խնդրել են մշակել քաղաքի նախատիպը, որը պիտանի կլինի Մարս մոլորակում կյանքը կրկնօրինակելու համար, այնուհետեւ ադապտացնել այն Էմիրատների անապատում շահագործման համար:

Մարսն ունի նոսր մթնոլորտ եւ չկա գլոբալ մագնիսային դաշտ, այդ պատճառով վնասակար ճառագայթումից պաշտպանությունը գրեթե բացակայում է: Մարս մոլորակի ջերմաստիճանը խնդիրներից եւս մեկն է՝ -61 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Նոսր մթնոլորտը նաեւ նշանակում է, որ օդը քիչ է, այդ պատճառով հեղուկներն արագորեն վերածվում են գազի. չնայած ցածր ջերմաստիճանի՝ չպաշտպանված մարդու արյունը Մարսի վրա կարող է եռալ:

Bjarke Ingels Group-ի գործընկեր Յակոբ Լանգեն հայտարարել է CNN-ին, որ իր թիմի հետ միասին պատրաստվում է հաղթահարել Կարմիր մոլորակի խնդիրները:

Քաղաքը կսնուցվի եւ կտաքացվի արեւային էներգիայի օգնությամբ, իսկ նորս մթնոլորտը կարող է փաստորեն օգնել պահպանել ջերմաստիճանը:

Քաղաքում շենքերը կկառուցվեն եռաչափ տպիչի միջոցով, իսկ սենյակները կպաշտպանեն վնասակար ճառագայթումից եւ մետեորներից:

«Ապագայում Մարսի վրա դուք կունենաք ստորգետնյա տանիք ստորգետնյա քարանձավում, որը նման կլինի ակվաիրումի՝ դրա շուրջ լողացող ձկներով»,-ասել է Լանգեն: Ջրային պատուհանները կպաշտպանեն բնակիչներին ճառագայթումից՝ թույլ տալով, որ լույսը ներթափանցի ստորգետնյա սենյակներում:

Mars Science City-ում կլինեն ուսումնական հաստատություններ, թանգարաններ, ամֆիթատրոններ եւ գրասենյակային տարածքներ համատեղ աշխատանքի համար:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ կսկսվի կառուցապատումը, ներկայում մանրամասն ուսումնասիրվում են առանձնահատկությունները, որն անհրաժեշտ է բյուջեն եւ քաղաքի մակերեսը հստակեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ