News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը կկարողանա միջազգային բանակցություններ վարել, այդ թվում Ռուսաստանի հետ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթթերի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ ձեզ հետ բանակցություններ վարելու: Մեր երկրից ոչինչ չի մնա»,-գրել է Թրամփը՝ կցելով տեսագրություն, որում Բայդենը փորձում է արտահայտություն անել, սակայն չի կարողանում այն ավարտել: «Գիտեք, արագ զարգացող…էմ…վ…ս…էմ…ս…ես չգիտեմ»,-ասում է Բայդենը տեսագրությունում:

ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ