News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բանկային համակարգի կարեւորագույն մարտահրավերներից մեկը ընթացիկ ժամանակաշրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների, մեր բոլորի շրջանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Կենտրոնական բանկում ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարեւոր է ավելի մանրամասն աշխատանք տանել, որ մեր հայրենակիցները տեսնեն ու հասկանան բանկային համակարգի նրբությունները: Ընդհանրապես, ինչպես  է բանկային համակարգն աշխատում: Իհարկե, մեր մեծագույն մարտաահրավերներից է լինելու բանկային համակարգը ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անել, որ բանկային համակարգի եւ քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, դառնա երկխոսության վրա հիմնված, որ հնարավորություն չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ տրամադրություններ ձեւավորվեն:

Պարոն Գալստյան, կրկին ուզում եմ հավատալ, որ ձեր գալով մեր ֆինանսական համակարգի կյանքում նոր էջ է բացվում եւ այդ էջը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա, նաեւ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, ԿԲ-ի գործունեության ամենակարեւոր արդյունքն այն է, որ ճգնաժամային իրավիճակում պահպանվել է գների կայունությունը. «Շատ երկրներում չէ, որ այդպիսի իրավիճակ է: Չեմ կարող ասել ամբողջ աշխարհի կտրվածքով, բայց այն երկրների փորձը, որը ես ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ գնաճային շատ լուրջ միտումներ կան: Հսկայական գնաճ է արձանագրվել կապված կորոնավիրուսի հետ եւ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այդ առումով հաջողություն ունենալ: Իհարկե, բուն կորոնավիրուսի դեմ պայքարում մենք մեծ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համատեքստում  տնտեսական, առողջապահական շատ ավելի սոցիալ-հոգեբանական խնդիրներ կան»:

ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Նախ շնորհակալություն մեր թիմի զուսպ ներդրումն այսպիսի բարձր գնահատականի արժանացնելու համար: Ինչպես դուք նշեցիք, այդ շարունակականությունն ապահովվելու է պարոն Գայստյանի ղեկավարությամբ: Մենք ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե գների, թե ֆինանսական կայունությունը ՀՀ-ում, նաեւ երկրորդ մարտահրավերն է այս իրավիճակում եւս ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր»:

Իր հերթին Մարտին Գալստյանն ասաց. «Իրապես ձեւավորվել է թիմ, որը բազում փորձություններ  անցել եւ ունակ է եղել իր առջեւ դրված խնդիրները լուծել: Ուզում եմ հավաստիացնել, որ այն աշխատանքը, որ կատավել է, շարունակական է լինելու, խորացնելու ենք համագորչծակցությունը կառավարության գործընկերների հետ: Բոլոր ջանքերը ներդվելու են, որ երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա կատարել այն ծրագրերը, որոնք դրված են իր առջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ