News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայտնի ուֆոլոգը հայտարարում է, որ Մարսի վրա հինավուրց բուրգ է գտել՝ NASA-ի սարքերի կատարած լուսանկարների միջոցով, հայտնում է Americaru-ն։

Սքոթ Ուորինգը, ով ԱԹՍ է որսում եւ դավադրության տեսության հետեւորդ է, կարծում է, որ Կարմիր մոլորակի վրա ինչ-որ ժամանակ այլմոլորակայինների զարգացած քաղաքակթրություններ են եղել։ Իր վերջին ելույթում նա պնդել է, որ բուրգի առկայության ապացույց եւ Մարսի ավազներում թաղված երկու «օտարի» բացահայտումը ալեկոծություն է առաջացրել ԱԹՍ-ների երկրպագուների շրջանում, որոնք կարծում են, որ դա կարող է ճշմարիտ պատմություն լինել։

Ուորինգը բացահայտման մասին գրել է իր ET Data Base բլոգում։ «Ես նայում էի Curiosity սարքի լուսանկարը, երբ տեսա երկու մեծ գլուխներ եւ, հնարավոր է, նաեւ երրորդը։ Այնուհետեւ ես տեսա բուրգ, որը ուներ չորս կողմ եւ կատարյալ էր բոլոր կողմերից։ Ժամանակի հետ նա խրվեց ավազների մեջ, սակայն մենք դեռեւս կարող ենք տեսնել նրա հրաշալի մասերը»,- ասում է ուֆոլոգը։

Ենթադրյալ այլմոլորակային բուրգը կարող է երեւալ Մարսից արված համայնապատկերային գեգալուսանկարում։ Մարսի ցուցադրված մասը հայտնի է որպես Էլսի լեռ եւ պատկերները լուսանկարվել են 349 եւ 364 մարսական օրերին։ Հենց եռանկյուն ժայռի հետեւում գտնվում են երկու մեծ գլաքարեր, որոնք Ուորինգը համարում է այլմոլորակայինների մնացորդներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ