News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ կառավարության օրինագծային գործունեության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որը գինեգործության մասին օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵՏՄ տեխկանոնակարգին: Հանձնաժողովի պատրաստած կառավարության արձագանքի նախագիծը ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է: 

Խոսքն օրինագծի մասին է, որի հեղինակներն են Պետական դումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը («Եդինայա Ռոսիա») եւ Դումայի ագրարային հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կիշինը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն): Նախագիծը խաղողագործության եւ գինեգործության վերաբերյալ ռուսական օրենսդրությունը համապատասխանեցնում է Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ից), ինչպես նաեւ միջազգային ակտերին ու Եվրամիության ստանդարտներին, որոնցում գինեգործական արտադրանքին ներկայացվող տարբեր պահանջներ ու բնութագրեր կան:

Նախագիծը մասնավորապես «պաշտպանված աշխարհագրական նշումով գինի» հասկացությունը լրացնում է դրույթով, որ այն պատրաստվում է ոչ միայն որոշակի խաղողագործական-գինեգործական գոտու սահմաններում աճեցված խաղողից, այլեւ որոշակի խաղողագործական-գինեգործական շրջանում:

Օրինագծի համաձայն՝ գինեգործության մասին նախկինում ընդունված օրենքի դրույթները չեն կիրառվի մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը թողարկված գինեգործական արտադրանքի շրջանառության վրա: Միաժամանակ գինու պահվող նյութի համար նախատեսվելու է անժամկետ պահում՝ արտադրության մեջ դրանց հետագա օգտագործման համար, որը կարող է իրականացվել մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը գործող կանոնների համաձայն: Դրանից բացի, օրինագծով առաջարկվում է անցկացնել գինու հումքի եւ գինեգործական արտադրանքի մեկանգամյա գույքագրում, որոնք գտնվում են գինեգործական ձեռնարկությունների տարածքում եւ նրանց են պատկանում սեփականության իրավունքով՝ նշելով դրանց ծավալը միասնական պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգում:

Օրինագծով նաեւ առաջարկվում է ընդլայնել խաղողագործության եւ գինեգործության սուբյեկտներին խթանելու մի շարք միջոցառումներ:

«Նշված փոփոխությունները կպահանջեն դաշնային բյուջեի լրացուցիչ ծախսեր: Ընդ որում՝ օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ հաշվարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ այդ միջոցառումների ֆինանսավորման աղբյուրները նշված չեն»,- նշված է օրինագծին կառավարության արձագանքի նախագծի մեջ: Սրա հետ կապված՝ հանձնաժողովը նշում է, որ կառավարությունն օրինագծին աջակցում է այն վերջնամշակելու պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ