News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի հայ համայնքի հետ կապված մտավախություն կա՝ հաշվի առնելով, որ շարունակվող ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրում ստեղծված էթնոքաղաքական իրավիճակի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա՝ վերջին տարիներին  Թուրքիան էականորեն ամրապնդել է իր դիրքերն այս երկրում, ինչը պայմանավորված է նաեւ անկայունությամբ Լիբանանում: «Անկարան փորձում է օգտվել դրանից եւ ամրապնդվել: Թուրքիայի համար Լիբանանը կարեւոր է, այդ թվում՝ որպես Սիրիայի թուլացման գործոն տարածաշրջանում, որը միշտ այն իր ռազմավարական ազդեցության գոտի է համարել: Այս ֆոնին «Հեզբոլլահ» կազմակերպության թուլացում է նկատվում, որը շարունակում է ազդեցիկ ուժ մնալ երկրում, ինչը լուրջ զսպիչ գործոն է Թուրքիայի իշխանությունների համար»,- ասաց նա:

Փորձագետը կարծում է, որ թուրքական կազմակերպությունների հակահայկական ակցիան, որն ընթացել է մի քնանի օր, տեղական բնույթ է կրում, սակայն դա ցույց է տալիս Անկարայի աճող ազդեցությունը լիբանանյան ներքին գործընթացներում, քանի որ դրան հաջողվում է արձագանքել հակաթուրքական դրսեւորումներին եւ նույնիսկ ելույթներով հանդես գալ այս կամ այն ​​տրամադրությունները զսպելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Բեյրութում հակահայկական ակցիաների մասին այն բանից հետո, երբ հեռուստածրագրի ընթացքում, որի հաղորդավարը հայ էր, քննադատություն էր հնչեցվել Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բողոքի ցույցերը հաջորդել էին հեռուստադիտողի վիրավորական հաղորդագրությանը հաղորդավարի հասցեին:

Նշենք, որ Լիբանանում երկար ժամանակ է, ինչ անկայուն քաղաքական իրավիճակ է տիրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ