News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

IAB-ի տրամադրության տակ են հայտնվել Kia-ի շնորհանդեսի նյութերով սլայդներ, որոնցում բացահայտվում են այս տարի նոր ավտոմեքենաների թողարկման ընկերության ծրագրերը, եւ նորույթների թվում է Kia Seltos-ի էլեկտրական տարբերակը, հայտնում է RG-ը։

Սակայն չի կարելի չնկատել մի յուրահատկություն։ Բանն այն է, որ Seltos EV-ը նախատեսված է չինական շուկայի համար, որտեղ մոդելը վաճառվում է այլ՝ Kia KX3 անվանումով։ Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է շնորհանդեսում մոդելը նշվում որպես Seltos։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Seltos EV-ը կարող է ձեռք բերել Hyundai Kona-ի ուժային սարքը՝ հետին սռնու վրա տեղադրված էլեկտրական շարժիչը արտադրում է 136 կամ 204 ձիաուժ, առաջին դեպքում տեղադրվում է 39.2 կՎտ/ժ հզորությամբ մարտկոց, որը թույլ է տալիս վարել ավելի քան 310 կմ, երկրորդում` 64,2 կՎտ/ժ՝ ապահովելով 480 կմ ընթացք:

Հիշեցնենք, որ նախորդ սերնդի Kia KX3-ն ուներ էլեկտրական տարբերակ՝ 111 հզորությամբ շարժիչով եւ 45,2 կՎտ/ժ (շուրջ 300 կմ) ծավալով մարտկոցով։

Ակնկալվում է, որ Seltos EV-ը կարտադրվի ամռան վերջին: Ամենայն հավանականությամբ, մոդելը կրկին հասանելի կլինի միայն ՉԺՀ շուկայում:

Ռուսաստանում Kia Seltos-ը ներկայացված է 121, 123, 149 եւ 177 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ