News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պանդեմիան շքերթին ՀՀ առաջնորդի բացակայության միակ պատճառը չէր՝ չնայած նրան, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ լուրջ է: Այս մասին տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները անձանց կամ խմբերի հարաբերությունները չեն, այլ լուրջ ռազմավարական հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են 90 տարիներ:

«Շքերթին ՀՀ առաջնորդի մասնակցության հարցը ծայրահեղ չէ, կարեւոր է ՀՀ Զինված ուժերի մասնակցությունը: Առաջին դեմքերը գալիս եւ գնում են, իսկ ռազմավարական հարաբերությունները մնում են: Կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց, կա ռազմատեխնիկական հարաբերություն, Մերձավոր Արեւելքի իրավիճակի կարգավորում: Հնարավոր է, որ Ռուսաստանն ինչ-որ մեկին դուր չի գալիս, սակայն դա վեր չէ ռազմավարական հարաբերություններից»,-նշել է նա:  

Փորձագետը հավելել է, որ հարցը պետք է դիտարկել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից, այդ թվում՝ ՍԴ կազմի փոփոխության տեսանկյունից:

«Այդ բոլոր գործոնները, ինչպես նաեւ կորոնավիրուսը պատճառ են դարձել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չմասնակցի շքերթին: Նախկին խորհրդային հանրապետության առաջնորդները ԽՄԿԿ ԿԿ քարտուղարներ չեն, նրանք անկախ պետությունների ղեկավարներ են եւ ինքնուրույն են որոշումներ ընդունում»,-եզրափակել է Մարկեդոնովը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ